Այսօր, ՍԴ բակում լրագրողների հարցերի պատասխանեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը։ Հարցին, թե՞ արդյոք նա կօգտվի վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից տիկին Պետրոսյանը ասաց․ «Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ և հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով։ Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից և պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը, լինել անկախ, անաչառ և իրականացնել սահմանադրության գերակայության իմ առաքելությունը», - ՍԴ դիմաց հայտարարեց Պետրոսյանը:



