Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին։ Դրանց օրը հայտնի չէ շարունակվող պատերազմի պատճառով։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Հարցին՝ մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին, Արեստովիչը պատասխանել է, որ մտադիր է առաջադրվել։ Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է նաև, որ սոցիալական ցանցերում իր հրապարակած քաղաքական, տնտեսական, սոցիալական, ռազմական և այլ բարեփոխումների վերաբերյալ առաջարկներն իր նախընտրական ծրագիրն են։