Մայիսի 27-ին՝ ժամը 08:30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ գազաբալոնից արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։ Երկու անձինք թեթև վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։



