Արեգնազ Մանուկյանի գործով անհապաղ քննության ե...

2 շաբաթ է անցել, բայց Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս վերաքննիչ դատարանի որևէ դատավորի չի մակագրվել: Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Պատճառը այն նույն դատավորի Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է, որի պատճառով գործի նյութերը օրենքով սահմանված կարգով չեն փոխանցվել վերաքննիչ դատարան:

Այն նույն դատավորի, ում որոշմամբ 13 տարեկան աղջիկ երեխան զրկված է մոր հետ շփվելու իրավունքից:

Արդեն համապատասխան գրությամբ դիմել ենք դատարանի նախագահին պարզաբանելու այս անհարկի ձգձումը: Անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար», – գրել է փաստաբանը: