Ես Մհեր Գրիգորյանին տեսած չկամ, իր հետ խոսացած չկամ ընդհանրապես։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝անդրադառնալով հարցին, թե արդյոք 2020–ի նոյեմբերին և 2023–ի սեպտեմբերին իր առանձնատանը ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արդյոք ինքն է Գագիկ Ծառուկյանին խնդրել, որ ԲՀԿ–ի քվոտայով Գրիգորյանը փոխվարչապետ դառնա Փաշինյանի կառավարությունում, նաև վերջինիս համոզել է, որ հրաժարական չտա։
«Ես չգիտեմ՝ որտեղից է այդ ինֆորմացիան, որ ինքն իմ տանը եղել է, կամ իրեն ինչ–որ բան համոզել եմ։ Անծանոթ եմ իրեն»,–ասաց նա։



