Արդարադատության նախարարությունը փաստացի հաստա...

Արմեն Աշոտյանը գրում է․

«Արդարադատության նախարարությունը փաստացի հաստատել է առավոտյան տարածված լուրը, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի վրա ձեռնարկված գրոհի կապակցությամբ ստացել են խիստ գանհատականներ:

Գնահատականներն այնքան անհաճո են եղել այս իշխանությունների համար, որ հղում անելով "ոչ պաշտոնական" գրագրության վրա, նրանք ռիսկ չեն արել հրապարակել բովանդակությունը:

Տղերքն այնքնան մանկամիտ են և հաբրգած միաժամանակ, որ չեն հասկանում, որ եթե այդպսի բուռն արձագանքն արդեն արտահայվել է ոչ պաշտոնական գրությամբ, ապա շատ շուտ Վենետիկի հանձնաժողովն արդեն պաշտոնապես կհայտատարարի իր կարծիքը:

Ավազի մեջ գլուխը թաքցրած ջայլամի կեցվածք ընդունելիս հիշեք, որ ավազից վերև մի շատ զավեշտալիու անհրապույր տեսարան ենք ստեղծում:

Ձեզ խայտառակում եք հերիք չի, մի հատ էլ երկրի հեղինակության հետ եք խաղում»: