Արցախում ռազմական նոր օբյեկտների կառուցումը կ...

Նոր զորանոցներ կամ առհասարակ նոր ռազմական օբյեկտների կառուցումը վերջին 5 տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել է, Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։  

«Երևի թե չկա այնպիսի ռազմական նշանակության տեղամաս, որտեղ ամեն տարի հենց միայն այս ուղղությամբ փոփոխություններ չլինեն։

Զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավումը նաև ուղիղ կապ ունի տվյալ ստորաբաժանման մարտունակության հետ»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։