Արցախում միրգ-բանջարեղենը կշարունակվի կտրոնով...

Արցախի Հանրապետության պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի  որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Արցախի Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում:

Շրջափակման պայմաններում հատկապես միրգ-բանջարեղենի մատակարարումների խնդիրներով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը՝ մինչև ապրիլի 10-ը: