Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո...

Արցախում սեպտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր են գրանցվել։ 

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 59 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք: 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 971 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 080-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։