ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են, որ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերից կարեւոր են եղել երկուսը:
Դրանցից առաջինի համաձայն, առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները:
Երկրորդի համաձայն՝ մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն։



