2022 թ. մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին՝ այդպիսով խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին ասված է Արցախի դատախազության Ֆեյսբուքի էջում:
«Նկարագրված դեպքի առթիվ Արցախի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել Արցախի քննչական կոմիտե»,- նշված է գրառման մեջ: