Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին ստացվել...

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հոկտեմբերի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 194 զանգ

Արցախի նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։