«Չէի ուզենա ևս մի անգամ անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահի արտահայտություններին, սակայն մի բան եմ ուզում ավելացնել. արցախցու և հայ քաջորդիների կռվելու ապացույցը այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան տասնյակ հարյուրավոր շիրիմներ՝ մեր հերոս քաջորդիների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Արցախի անկախության»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
Բաղունցի խոսքով՝ Արցախի բնակավայրերի փոքր Եռաբլուրները և Եղբայրական գերեզմանոցը վկայությունն են, որ Արցախցին և ամբողջ հայ ազգը կռվել է Արցախի համար, փորձել է անել ամեն ինչ, որ Արցախը մնա հայկական: «Բայց այս կամ այն հանագամանքների բերումով մենք այսօր ունենք հայաթափված Արցախ, որը հուսով եմ ժամանակավոր է»,- հավելեց Բաղունցը:
Մանրամասն՝ տեսանյութում։



