Արցախցիների նկատմամբ գործված անարդարության վր...

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․

«Աշոտ Դանիելյանը ոչ միայն իրավունք ուներ, այլև պարտավոր էր այս անձին զրկել «Արցախի հերոս» կոչումից։

Արցախի ժողովրդի ցավը արհամարհողը, արցախցիների նկատմամբ գործված անարդարության վրա աչք փակողը և բարոյական կապիտուլյացիայի գնացողը հերոս չէ։
«Արցախի հերոս» կոչումը սրբություն է, ոչ թե պարգև՝ խղճի վաճառքի դիմաց»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Արտակ Դանիելյանը հրամանագիր է ստորագրել, որով Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։

Հրամանագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով նախագահի մոտ գործող խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը։

Հրամանագիրը ուժի մեջ է մտել ստորագրման պահից։