Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահ...

ԱԻ պետական ծառայության հումանիտար աջակցության ծրագրով Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Միայնակ, տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց սնունդը կամ դեղորայքը փոխանցվում է առաքման կարգով: 

Ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժինը տեղեկացնում է, որ այս պահին պահեստում (N9 դպրոց) կա անհրաժեշտ քանակության ապրանք, պակասելու դեպքում՝ կստանան նոր խմբաքանակ: