Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԱԺ-ում նե...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։

Ներկայացվել են հանդիպումների մանրամասները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և ԱՀ տարբեր կառույցների միջև։

Քննարկումները կշարունակվեն վաղը հրավիրված ԱՀ կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։