Արայիկ Հարությունյանը և ՀՀ-ում Նիդերլանդների...

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: 

Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

Մասնավորապես, նիդերլանդական կողմին է ներկայացվել վերջին շրջանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 28-ի ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությանը և ս.թ. մարտի 31-ին ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետի ելույթում հնչեցված ուղերձներին:

Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական արդյունավետ համագործակցության կապակցությամբ, քննարկել  մշակութային, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող  տարբեր  ծրագրեր՝ կարևորելով փոխգործացկության հետագա ընդլայնման հնարավորությունները: