Արայիկ Հարությունյանը Ավետարանչական ընկերակցո...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ՝ հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Զրուցակիցները քննարկել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման և Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը կարևորել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությունն Արցախին՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունն այսուհետ ևս նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում: