Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը շարունակում է պատերազմից հետո, քաղաքացիների սոցիալական խնդիրները աչքաթող անելով, իր ուշադրության կենտրոնում պահել իր բարեկամների և մերձավոր շրջանակի բիզնեսները։ Առևտրականի համբավ ունեցող Արայիկ Հարությունյանը հնարավոր բոլոր միջոցները ներդնում է, որպեսզի իր հետ փոխկապակցված անձանց բիզնեսները ծաղկեն։
Արցախի կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի եղբորը՝ Տիգրան Հարությունյանին հատկացրել է ավելի քան 90 մլն դրամ, որպեսզի նա հանգստյան գոտի կառուցի։ Պատերազմից հետո սկսված աշխատանքներն ավարտվել են և Փարոս կոչվող հանգստյան գոտում իրական եռուզեռ է։ Արայիկ Հարությունյանի թիմակցի եղբայրը ծաղկեցնում է իր բիզնեսը։
Այս պահին մեզ չհաջովեց պարզել, թե ինչ միջոցներից է Արայիկ Հարությունյանը շռայլ նվեր արել իր թիմակցին, բայց տարօրինակ չի լինի, եթե դրանք պետական միջոցներ լինեն։
Մեր աղբյուրների պնդմամբ, արցախցիներին բարկացնում է Հարությունյանի նման պահվածքը, բայց նրանք լուծում էլ չեն տեսնում։ Եթե ընտրություններից առաջ կարծում էին, որ Հայաստանում իշխանություն կփոխվի ու կկարողանան նոր իշխանություններին բողոքել, ապա հիմա այդ հույսն էլ է մահացել։ Հարությունյանն էլ ելնելով ստեղծված իրավիճակից իրեն ավելի ազատ է պահում ու շռայլորեն վարձատրում իրեն հավատարիմ ծառայողներին։



