ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում շարունակվում է դասադուլը՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված:
«Եթե մենք տեսնում ենք, որ պետության գլխում կանգնած է մի այնպիսի նախարար, որն իր սեփական երկրի հիմքը չի կարողանում կառուցել ու հանում է «Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր լինելը, նշանակում է՝ նա, առհասարակ, նախարար կոչվելու իրավունք չունի», - լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանող Էմմա Գրիգորյանը։
Նա նշեց՝ բոլոր նրանք, որոնք կհամարեն, որ ճիշտ է Արայիկ Հարությունյանի առաջարկած դրույթը, նրանք էլ չունեն բարձր պաշտոնի իրավունք։
«Եթե հարկ լինի, մենք օրերով, նույնիսկ, տարիներով կպայքարենք հանուն մեր շահերի, հանուն մեր ազգի շահերի, որովհետև ազգի պահպանության հիմքը առաջնահերթ պետք է լինի մեր մայրենի լեզուն», - ասաց Էմմա Գրիգորյանը։



