ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների ուսանողներն այսօր կրկին դասադուլ են անում ԿԳՄՍ նախարարի պաշտոնից Արայիկ Հարությունյանի ազատման պահանջով։ Դասերին մասնակցելու փոխարեն նրանք հավաքվել են իրենց ուսումնական մասնաշենքի մոտ և պատրաստվում են երթի։
Նրանցից մեկը նշեց, որ իրենց համար անընդունելի է Հարությունյանի որոշումը՝ բուհերում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության ուսուցումը պարտադիրի փոխարեն հայեցողական դարձնելը։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դիմացից մեկնարկած երթը անցնելով համալսարանի տարածքով միանալու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց նստացույց իրականացնողներին։



