Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինա Պիրիսը քնն...

Հունվարի 18֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։