Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանս...

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին համատեղ իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու զարգացումը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Դըկոտինյիի անձնական ներդրումը երկկողմ օրակարգի ընդլայնման և Հայաստան-Ֆրանսիա գործընկերության խորացման ուղղությամբ իրականացված աշխատանքներում՝ նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ։