Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Տա...
Հունիսի 26-27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Տալլինում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Էստոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
 
Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։