ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ լուծում, առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, անհնար է, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարող ենք շարունակել գործընթացը՝ միայն փորձելով հասնել նրան, որ գործընթացը ընդհանուր համաձայնության փուլ մտնի», - ասաց Լավրովը՝ հավելելով.
«Բոլորի համար պարզ է, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի»:



