Վաղ առավոտից քաղաքացիները շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը՝ հրաժարվելով վճարել 150 դրամ: Քաղաքացիներին են միացել մի շարք հասարակական-քաղաքական ուժեր, ակտիվիստներ, պատգամավորներ:«Տիգրան Ավինյանը ընդմիշտ չի մնա այդ պաշտոնին։ Մի ուրիշը կգա՝ 100 դրամների վերադարձ կլինի։ Նույնիսկ եթե նա հրաժարական չտա, հաջորդ ընտրություններին Տիգրան Ավինյան չի լինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց բոյկոտին միացած թոշակառու քաղաքացիներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։