Կոտայքի մարզի Արամուս համայնքի Վ․ Առաքելյանի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները նորից բողոքում են: Այս մասին Politik.am-ին հայտնեց համայնքի բնակիչներից մեկը:
Վերջերս Politik.am-ը գրել էր, որ դպրոցի աշակերտները դասադուլ են սկսել` պահանջելով դպրոցի տնօրեն նշանակել փոխտնօրեն Անդրեյը Փիլիպոսյանին։ Դպրոցի նախկին տնօրեն Ֆրունզ Պողոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր։ Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում Անդրեյը Փիլիպոսյանը և Նոնա Պողոսյանը հավասար ձայներ էին հավաքել։ Սակայն աշակերտներն ու ծնողները ցանակնում էին տնօրենի պաշտոնում տեսնել փոխտնօրենին, քանի, որ վերջինս` ի տարբերություն Պողոսյանի, համայնքի բնակիչ է, և աշակերտներն էլ ճանաչում են նրան:
Ըստ սահմանված կարգի` հավասար միավորներ հավաքած թեկանածուներից տնօրեն ընտրվում է Կառավարությանը, և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որպես տնօրեն ընտրել է Նոնա Պողոսյանին: Վերջինս այսօր մարզպետարանի աշխատողների հետ եկել է դպրոց, ինչն էլ առիթ է հանդիսացել բողոքի վերսկսման համար: Բնակիչները պատրաստվում են նամակով դիմել փոխվարչապետին:



