Առաջին ռազմական կցորդի հավատարմագրումը խորհրդ...
Հոկտեմբերի 13-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլանսիի (Seán Clancy) հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է ԵՄ-ում ՀՀ առաքելությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Վարդան Հովակիմյանին: Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
 
Դեսպան Բալայանն ընդգծել է, որ առաջին ռազմական կցորդի հավատարմագրումը խորհրդանշում է ՀՀ-ԵՄ խորացող համագործակցությունը՝ շեշտելով վերջինիս ընդլայնումը նաև պաշտպանական և անվտանգային ոլորտներում։
 
Զրույցի ընթացքում անդրադարձել են պաշտպանական ոլորտում զարգացման համագործակցության հնարավորություններին՝ շեշտելով Հայաստանի պատրաստակամությունը մասնակցել ԵՄ առաքելություններին, որոնք նպատակ ունեն ուժեղացնել տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը, ինչպես նաև նպաստել կայունության ու խաղաղության պահպանմանը: