Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի հետ փոխադարձ առևտրի մասին օրակարգ կա։
«Առաջիկայում, համոզված եմ, նաև արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան»,- ասել է վարչապետը և հավելել, որ այժմ Ագարակում՝ Իրանի հետ սահմանին, նոր մաքսային կետ է կառուցվում, որը մոտավորապես 20 միլիոն դոլարի ներդրում է։



