ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հեղինակել է օրինագծերի փաթեթ, որով առաջարկում է նախաքննական և հանցագործությունների դեմ պայքարի լիազորություններով օժտված մարմինների ծառայողների, մասնավորապես՝ ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ, Հակակոռուպցի կոմիտեի, ինչպես նաև դատախազների և քննիչների կողմից տարեկան 2 անգամ թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու վերաբերյալ ստուգման անցկացման պահանջի սահմանում։
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ մի կողմից կբարձրացվի հասարակության վստահությունը իրավապահ և նախաքննական մարմինների նկատմամբ, մյուս կողմից կբացառվի նման կարևորագույն լիազորություններով օժտված պետական մարմիններում կամ դրա աշխատակիցների կողմից թմրանյութերի և կամ հոգեմետ նյութերի օգտագործումը։ Նախագիծը դրվել է շրջանառության մեջ։
Ագնեսա Խամոյանի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։



