Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց 2 ամսո...

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը  երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողներին ասաց Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ 

Նրան տեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկ։ 

Հիշեցնենք, որ երեկ շուրջ 6 ժամ տևած քննությունից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

«Բացարձակապես իրավաբանություն չկա, լինելու է այն, ինչ որոշված է։ Էն որ ասում են՝ գործ կարելու մշակույթն էլ չկա, սա է»,- ասել  է փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի բակում հավաքված քաղաքացիներին։