Արագածոտնի թեմի առաջնորդարանում քննչական գործ...

Արագածոտնի թեմի առաջնորդարանում շուրջ 6 ժամ տևած քննչական գործողություններն ավարտվել են։ Քիչ առաջ իրավապահները դուրս եկան Առաջնորդարանի շենքից։ Նրանք առգրավել են արկղերով փաստաթղթեր, համակարգիչ։

Բացի այդ, իրավապահների հետ մեքենա նստեց առաջնորդարանի մեկ աշխատակից։ Իրավապահները չպարզաբանեցին, թե ուր են տանում այդ աշխատակցին, նաև չպատասխանեցին, թե ինչ են առգրավել։

Նշենք, որ քննչական գործողությունների իրականացման համար կանչել էին նաև փրկարարներ, որոնք երկաթյա ինչ–որ պահարան էին փորձում բացել, հավանաբար, սեյֆ էր։