Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց 1 ամսով և վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները:
Որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Նշենք, որ այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդություն ներկայացրեց կալանքի երկարաձգման։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։



