Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահին տնա...

Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չբավարարեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք` 2 ամիս ժամկետով։ 

Նա նշեց, որ դատական նիստը տևել է 5 ժամ։ 

«Ներկայացրել ենք բոլոր փաստարկները, բարձրաձայնել, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Դեռևս 2018 թվականից եկեղեցու դեմ սկսված արշավը շարունակվում է, գնալով ուգանանում է, հիմա ձեռքերը իշխանության հասել են ամենուր»,- ասաց Մ. Ֆարմանյանը։