Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը փետրվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ Արա Այվազյանը տեղեկացրել է Հայաստանում իրադարձությունների վերջին զարգացումների մասին, ռուսական կողմից ընդգծվել է, որ իրավիճակը համարում են Հայաստանի ներքին գործը և հույս ունեն, որ այն խաղաղ հանգուցալուծում կունենա: