Ապրիլին հավաքագրած հարկային եկամուտի մեկ ամսվ...

Հայաստանում ապրիլին հավաքագրվել է 297 մլրդ դրամ հարկային եկամուտ, դա պատմական ռեկորդ է Հայաստանի պատմության մեջ: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ապրիլին մեր հավաքագրած հարկային եկամուտի մեկ ամսվա ցուցանիշը ավելին է, քան 2000, 2001, 2002, 2003 և 2004 թվականների տարեկան բյուջեները և մոտ այնքան է, ինչքան կազմում էր 2005 թվականի տարեկան բյուջեն»,- ասաց Փաշինյանը։