Ապրիլի 24-ին աշխատանքներն ավարտված են լինելու

Ապրիլի 24-ին, ինչպես և նախատեսել ենք, բոլոր սկսված աշխատանքներն ավարտված են լինելու: Այս մասին Ազգային ժողովի մոտ, լրագրողների հետ զրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի շինարարական աշխատանքներին:

«Եթե ձեզ հետաքրքրում է՝ ինչ վիճակում է հուշահամալիրն այս պահին, խնդրեմ, բաց է, որևէ օր չի փակվել, կարող եք հիմա էլ այցելել և տեսնել, որ ավարտական փուլում ենք:

Առաջիկայում բարեկարգման տարածքի հետ կապված աշխատանքները կավարտենք և պատրաստ կլինենք»,-նշել է նա: