ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կոչը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ մերժելով Հայաստանի և հայ ժողովրդի գոյությանը սպառնացող դավադիր ծրագիրը, գիտակցելով պահի վճռականությունը, հավատարիմ մնալով ի շահ Հայրենքի և հայ ժողովրդի գործելու իր առաքելությանը հայտարարում է`
Պատերազմը տանուլ տված, երկիրը խորը ճգնաժամի առաջ կանգնեցրած, հասարակությանը այս ծանր վիճակում անգամ պառակտող իշխանությունը պետք է անհապաղ հեռանա։
Սույն պահանջով կոչ ենք անում հայ երիտասարդներին
- Բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ դավադիր իշխանության՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
- Մնալով օրինականության սահմաններում, բռնությունը իսպառ բացառող բոլոր գործողություններով, օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները՝ հայ ժողովրդի մեջ բոցավառելու ազատագրկան պայքարի կրակը
- Մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները և փշրելով հայի ազատատենչ ոգին շղթայող կապանքները՝ ապրել և գործել ի շահ Հայրենիքի։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ



