Ապօրինի որս ու ապօրինի փայտանյութ են հայտնաբե...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի համաձայն ս.թ. փետրվարի 24-ից ՀՀ մի շարք մարզերում իրականացվում են ապօրինի որսի կանխարգելման միջոցառումներ, որի ընթացքում ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում արձանագրվել է ապօրինի որսի 3 դեպք, առգրավվել է հայտնաբերված ԻԺ-43, ՄՌ-43, ՄՌ-27 տեսակի հարթափող որսորդական հրացան, նաև որսված 24 հատ տափաստանային արտույտ տեսակի թռչուն:

Միջոցառումների ընթացքում ՀՀ Լոռու մարզում հայտնաբերվել է նաև ապօրինի փայտանյութ տեղափոխող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա՝ առանց համապատասխան փաստաթղթերի 4խմ վառելափայտով։

Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Իրականացվում են վարչական վարույթներ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Միջոցառումները շարունակվում են։