ԱՊՀ-ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության ս...

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մեկնաբանելով ԱՊՀ-ում Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությանը հնարավոր սպառնալիքների մասին հաղորդագրությունները, հայտարարել է, որ նման խոսակցությունների հիմքեր չկան։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են կարգավորման փուլում։

Հարցին պատասխանելով՝ դիվանագետը պարզաբանել է. «Ու՞մ կողմից են սպառնալիքներ։ Ու՞մ համար և ո՞ւմ կողմից։ Փաստորեն, ԱՊՀ-ին անդամակցությունը կամավոր է»։

Պանկինը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարբերաբար միանում են Համագործակցության շրջանակներում տարբեր մակարդակներում ընդունված համատեղ հայտարարություններին և փաստաթղթերին։

«Ես չգիտեմ, թե որտեղից է առաջացել «սպառնալիք» բառը։ Դա պետությունների ազատ միավորում է։ Ավելին, մենք տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվում են։ Հուսով ենք, որ դա դրական գործոն կդառնա ԱՊՀ-ում նրանց հետագա մասնակցության համար»,- եզրափակել է ՌԴ փոխարտգործնախարարը։