ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը ավանդաբար կկայանա Սանկտ Պետերբուրգում՝ Նոր տարուց առաջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ռուսաստանի նախագահն այս մասին հայտարարել է Կրեմլում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններ սկսելիս։
«Պետք է հանդիպենք... Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի ղեկավարների հետ մեր ավանդական նախաամանորյա հանդիպմանը», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Տոկաևը երեկվանից երկօրյա պետական այցով գտնվում է Ռուսաստանում։



