«ԱՊՀ երկրներն այսօր չեն կարող իրենց համար ամեն ինչ անել միայն Ռուսաստանի հաշվին և պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց ճակատագրի համար»․ այս մասին ասել է «Россия сегодня» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ ելույթ ունենալով «Մեդիա զարգացումը փոփոխվող աշխարհում» II ֆորումի բացմանը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների ապագան մեծապես կախված է նրանից, թե որքան սերտ են նրանք համագործակցում Ռուսաստանի հետ․ «Իսկ եթե Ռուսաստանը ռազմավարական պարտություն կրի, ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրի կյանքը կփոխվի, նրանք կդառնան Միացյալ Նահանգների գաղութներ, որոնց նկատմամբ անխնա կվերաբերեն»,– նշել է գործակալության տնօրենը։