Ապամոնտաժվել է Աբովյան քաղաքի Սահմանադրության...

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ արդյունքում, արձանագրված իրավախախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ բենզալցակայանի աշխատանքները ամբողջությամբ դադարեցվել են։

Միաժամանակ, Տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ բենզալցակայանի զբաղեցրած և դրա սպասարկման համար նախատեսված հողի օտարման գործընթացին իրավական գնահատական տալու համար։

Սույն թվականի փետրվարի 12-ին տնտեսավարողի միջոցներով նշված հասցեում շահագործվող բենզալցակայանն ամբողջությամբ ապամոնտաժվել է։