«Ապագա կա ապագա» ծրագրի շրջանակներում Սյունիք...

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.

«Ադրբեջանի և Թուրքիայի հովանավորությամբ Հայաստանում իրականացվող «Ապագա կա ապագա» ծրագրի շրջանակներում Սյունիքում տեղի է ունենում «կոլցո» օպերացիա:

Օպրացիան իրականացվում է Հայաստանի օկուպացիոն ռեժիմի կողմից՝ ծրագրի հիմնական դոնոր Ադրբեջանի կողմից հռչակված «Արևմտյան Զանգեզուրն Արևելյանին» միավորելու նպատակով:

Օպերացիայի շրջանակներում օկուպացիոն ռեժիմի իրավապահ մարմինները շրջափակում և ստորացման եղանակով ձերբակալում են Սյունիքի ինքնապաշտպանության շարժման առաջնորդներին, իսկ ըմբոստ Սյունեցիներին տեռորի են ենթարկում:

«Կոլցո» օպերացիան ամբողջությամբ տեսանկարահանվում է՝ ծրագրի պատվիրատուներին հաշվետվություն ներկայացնելու նպատակով»։