Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և...

Ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում հրավիրված քննարկմանը, որին մասնակցելու իրավունք ունեին ընտրովի լրատվամիջոցներ։

«Թվում էր, թե պիտի որ անցած լինեին ժամանկաները, երբ երկրի նախագահները, օրինակ, հարցազրույցի էին հրավիրում իրենց քիմքին հաճո լրատվամիջոցների և իրենք իրենց համար ապաահովում ջերմոցային պայմաններ, որպեսզի հանկարծ «ստանդարտից» դուրս մի լրագրող լրատվական իդիլիան չխախտի ու գծագրված սցենարից դուրս հարցեր չտա։
Բայց, պարզվեց, դա մեզ միայն թվում էր:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը երեկ հոկտմեբերի 27-ի թեմայով քննարակմանը ուղղակի թույլ չտվեց ներկա լինել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների և անընդունելի լեքսիկոնով նրանց հրավիրեցին դուրս: Փաստորեն, հիմա էլ լրատվական դաշտի սևեր ու սպիտկաներ կա, հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, և սա անկախ մամուլի ոչնչաչման ամենակարճ ճանապարհն է:

Եթե դու որոշել ես զբավել քաղաքականությամբ, կամ քաղաքացիական ակտիվիստ ես, ապա պատրաստ պիտի լինես պատասխանելու ցանկացած լրատվամիջոցի` նույնիսկ ամենածանր և երբեմն` այո, պրովոկացիոն հարցերին: Լրատվամիոցների «սելեկցիա» անելով մենք մեր մամուլը, որը անկախության մեր կարևորագույն ձեռքբերումներից էր, կարող ենք կամաց-կամաց մոտեցնել մեր տոտոլիտար հարևանի պատերին:
Դա չպիտի թույլ տալ:

Ու ես որպես նախկին լրագրող և որպես Մարդ իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ երեկվա տգեղ եւ վտանգավոր միջադեպը», - գրել է Նաիրա Զոհրաբյանը։