Անթալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Անթալիա հանգստավայրում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են Թուրքիայի աղետների կառավարման վարչության սեյսմոլոգները։

«Մոսկվայի ժամանակով ժամը 13:21-ին գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.9 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Անթալիայի նահանգի Սերիկ շրջանի մոտակայքում՝ 28 կիլոմետր խորության վրա», -ասվում է հաղորդագրությունում:

Կանդիլլիի աստղադիտարանի սեյսմոլոգների տվյալներով էլ՝ երկրաշարժը տեղի է ունեցել 95 կիլոմետր խորության վրա և ունեցել է 5.2 մագնիտուդ ուժգնություն։