Աննախադեպ է, որ Երեւանի բյուջեն 9,11 մլրդ դրա...

Երբ հայտարարում են, թե Երեւանի բյուջեն 2020 թվականին 24 մլն դրամով ավելացել է, ապա միայն կառավարության կողմից տրվող սուբվենցիաներն են ավելացել, ոչ թե իրենց ձեռքբերումն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Նաեւ տուրքերի բարձրացման հաշվին է, որ ունենք ինչ-որ աճ բյուջեում»,-ասաց նա:

Ավագանու նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ 2020 թվականի Երեւանի բյուջեն 107 մլրդ 120 մլն դրամ է, ինչը իշխող «Իմ քայլի» ներկայացուցիչները աննախադեպ են համարում: Այդ գումարի 70 տոկոսը պետության կողմից տրված սուբվենցիաներն են: Այսինքն մենք ունենք պատվիրակված մի շարք լիազորություններ, որոք վերաբերում են ախակրթարաններին, դպրոցներին, պոլիկլինիկաներին: Այսինքն պետությունը լիազորել է, որ այդ աշխատավարձերն ենք տալիս, իսկ մենք գիտենք, որ աշխատավարձերի բարձրացում է եղել: Այստեղ քաղաքային իշխանությունը որեւէ ձեռքբերում չունի:

Փոխարենը աննախադեպ է, որ 9 մլրդ 112 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու բյուջեն ու դեռ պարզ չէ, թե ինչ գումարներով են դրանք լրացվելու»,-ընդգծեց Վարդանյանը:

Նա նաեւ հավելեց, որ քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ սեփական եկամուտներն է հաշվարկել, որ ավել պետք է լինի. «Սրա հետ կապված էլ կարող եմ ասել, որ 1,8 մլրդ դրամը գույքահարկն է»:

Անի Խաչատրյանը նկատեց, որ աննախադեպ է նաեւ 2019 թվականի բյուջեով թերծախսը. «Այսինքն գումարն ունենք 7,8 մլրդ դրամ, բայց աննախադեպ չափի թերծախս ունենք: Այսինքն եթե հիմա հայտարարում են, որ ավելացնում ենք ասենք, կանաչապատման բյուջեն, մենք չգիտենք՝ իրենք իսկապես ավելացնո՞ւմ են բյուջեն, թե՞ նախորդ տարվա չարածն են կցում հաջորդ տարվա ծախսերին»: