Աննա Մկրտչյանին նսեմացնելու և Վահե Հակոբյան ծ...

Ազգային ժողովում այսօր ստեղծված իրավիճակի, ծեծկռտուքների հիմնական մեղավորը ընդդիմությունն է, որովհետև մինչև վերջ չպայքարեցին գործող իշխանությանը հեռացնելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

«Տրված էր ստույգ հրաման՝ հրապարակայնորեն նսեցմացնելու Աննա Մկրտչյանին եւ ծեծելու Վահե Հակոբյանին։ Աննա Մկրտչյանին կապիտուլյանտ բառն ասելու համար, իսկ Վահե Հակոբյանին՝ ի պատասխան «սյունաց ողջույնների»։ Նիկոլ Փաշինյանը նստել էր անկյունում, ու իր աչքի առաջ չորս-հինգ շակալները հարձակվում են Վահե Հակոբյանի վրա։ Վահե Հակոբյան, ասում են՝ դուք բռնցքամարտիկ եք, բայց ձեզնից հարված չտեսա։ Վիժվածքների քթից արյուն չտեսա։ Ընդդիմություն, դու՛ք եք մեղավորը, որ ձեզ ծեծեցին, որովհետեւ թույլ տվեցիք, որ իշխանությունը ժրի, ուժերը վերականգնի»,- ասաց նա։

Արմեն Գրիգորյանը դիմեց նաև Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին․

«Պարոն Սաղաթելյան, լինելով փոխխոսնակ՝  ձեզ ծեծում էին երեք հոգով, Դուք պատասխան չտվեցիք, որովհետեւ չէի՞ք կարող, թե՞ նորից մտածում էիք այնպես, ինչպես դեկտեմբերի 22-ին անձամբ ինձ ասացիք՝ իսկ դուք պատկերացնո՞ւմ եք դրա քաղաքական հետեւանքները։ Ես դաշնակներին ուզում եմ հարցնել՝ հիմա ազատությո՞ւն, մա՞հ, թե՞ պատգամավորի մանդատ»,- նշել է Գրիգորյանը:

Գրիգորյանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ նշելով, որ նա ամենաարժանապատիվ պատասխանը տվեց իշխանական պատգամավորներին:

«Ափսոս, Սեյրան Օհանյանի շիշը չկպավ։ Մենք հասել ենք նրան, որ այսօրվա լակոտները համարձակվում են ձեռք բարձրացնել անդամալույծ եւ մարտական հերոս Սեյրան Օհանյանի վրա»,- նկատեց պրոդյուսերը։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնից Վազգեն Սարգսյանին վարկաբեկելով՝ փորձում են ոչնչացնել նրա հերոսի կերպարը։

«Առանց ամաչելու սկսեցին վարկաբեկել Վազգեն Սարգսյանին։ Սա Խաչատուր Սուքիասյանի անձնական կարծիքը չէր, այլ՝ ընդհանուր ծրագրի շարունակություն։ Ի սրտե շնորհավորում եմ Արամ Սարգսյանին։ Պարո՛ն Սարգսյան, Շուշիում չհանեցին Վազգեն Սարգսյանի արձանը, որ ադրբեջանցիները պղծեն, այսօր էլ հասանք նրան, որ Վազգեն Սարգսյանն Արցախի հերոս չէ, եւ այս ամենն ինքն է արել։ Փաստորեն, Վազգեն Սարգսյանն էլ էլ հերոս չէ։ Կարո՞ղ է վաղն էլ Մոնթե Մելքոնյանը ահաբեկիչ լինի։ Դուք պատկերացնո՞ւմ եք ազգ, որն ապրում է առանց հերոսների։ Բարեբախտաբար, Վազգեն Սարգսյանը չտեսավ այս դավաճանությունը»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։

Պրոդյուսերի կարծիքով՝ իշխանական պատգամավորների շատ ելույթներ հետագայում կարող են հիմք հանդիսանալ քրեական գործերի հարուցման համար։

«Հնարավոր է՝ Հայկ Կոնջորյանը չի մասնակցել պատերազմի ժամանակ  դավաճանական որոշումների ընդունմանը, բայց այսօր ինքը հանցակից դարձավ՝ իր անսահման անբարոյական ելույթներով։ Ինքը տանը նստել ու, իբր, հիանալի բան է մտածել, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ուժերին դարձնի կապիտուլյանտ։ Ես հասկանում եմ, որ բոլորդ ուզում եք Նիկոլի պես ժուլիկ երեւաք, բայց ձեր Նիկոլն էլ չմո ա էտ իմաստով, դուք նույնիսկ չմո էլ չեք»,- հավելեց նա։