Օրերս Աննա Հակոբյանը որոշել էր դիվանագետների համար ուղեցույց հրապարակել, որպեսզի տասնամյակների փորձ ունեցող դիվանագետները հենց իրենից տեղեկանան, թե ինչպես պետք է պահեն իրենց ընդունող երկրներում։ Այս հրապարակմանը արձագանքել էր Կատարում Հայաստանի նախկին դեսպան Վահագն Մելիքյանը․ «Վարվեցողության կանոնների ուղեցույց է հրապարակում, բայց առաջին խախտումը իր պատվիրակության անդամն է անում։ Ուղեցույցի հրապարակումից հետո Աննա Հակոբյանի հետ Կատար մեկնած «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը պատվիրակության կազմում էր մահմեդական երկրի ավանդույթին ոչ բնորոշ կարճ շրջազգեստով»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր դիվանագետը։
Աննա Հակոբյանն այս հայտարարությունից հետո որոշեց ոտնատակ անել Հայաստանի դիվանագիտական ողջ համայնքին: Նա մի երկարաշունչ գրառում էր արել, որով դաս էր տվել դիվանագիտական համայնքին․ «ՀՀ դիվանագիտական համայնքը շատ յուրահատուկ է, ունի իր ուրույն լեզուն, իր ուրույն նիստուկացը, իր ուրույն շփման եզրույթներն ու ոճը։ Եւ եթե այս ամենը տեղավորենք մեկ հավաքական կերպարի մեջ, այն կբնորոշվի որպես քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի։ Եւ այս իրավիճակն ունի իր բացատրությունը, օբյեկտիվ պատճառները»,-գրել էր Հակոբյանը։
Սա ծաղր է, իսկ ավելի ճիշտ՝ սա նշանակում է, որ Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբեց դիվանագիտական համայնքի դեմքին (խիստ ենք գրում, որ իրենց չտեսնողի տեղ չդնեն), ու չեղավ որևէ արձագանք, իր պաշտոնը չթողեց ոչ մի դիվանագետ, ոչ մի դեսպան չհայտարարեց, թե ինքը չի կարող ծառայել մի իշխանության, որի պարագլխի ոչ օրինական կինը իրեն թույլ է տալիս նման կերպ ստորացնել մի ամբողջ համայնք։ Սա արդեն մի ամբողջ համայնքի «подкаблучник» լինելու մասին է խոսում (խոսքն իհարկե գործող դիվանագետների մասին է) ու առնվազն գալիս է ապացուցելու, որ Աննա Հակոբյանը ճիշտ է՝ գռեհիկ է գրել, բայց այդքան էլ սխալ բան չի գրել, քանի որ լռությունը միշտ էլ համաձայնության նշան է։
Ի դեպ, Աննա Հակոբյանի գրառումն այնքան գռեհիկ ու ստորացնող էր, որ այն, ի վերջո, հեռացվել է իր էջից։ Այսինքն, Արցախի անկման օրերին ժպտացող նկար հրապարակող Աննա Հակոբյանն է անգամ հասկացել, որ իր արածը բոլոր սահմաններից այն կողմ էր, բայց դիվանագիտական համայնքում դեռ շարունակում են իրենց էշի տեղ դնել։
Բորիս Մուրազի