Անկլավները հանձնելու մասին երեք տարի առաջվանի...

Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Երեք տարի ասվել է այն ամենը, ինչ այսօր ասեց Միշելը:

Վերջին ամիսներին նույն բանը Նիկոլն արդեն ուղիղ էր ասում: Բայց կային մարդիկ, որ պնդում էին, թե՝ «ա դե բան էր ասեց... հո չարե՞ց»:

Այսօր, երբ Միշելն էլ ասեց այն, ինչ Նիկոլն ամիսներով ասում էր որ պիտի անի՝ էլի մարդիկ են հայտնվել, որ ասում են՝ «դե լավ դուք էլ, թուղթ չի ստորգրել...»:

Այսինքն ի՞նչ է ստացվում: Մենք Նիկոլին չէինք հավատո՞ւմ, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պիտի մի փաստաթուղթ ստորագրի, որի համար իրեն դավաճան են ասելու:
Ժողովուրդ, նոր բա՞ն է պատահել...

Հ.Գ. Անկլավները (հատկապես՝ Տիգրանաշենը) հանձնելու մասին երեք տարի առաջվանից խոսում եմ: Հիմա հենց հանձնի պիտի զարմանա՞ք»։